Մատչելիության հղումներ

ՎԶԵԲ-ի փոխառությունը կուղղվի համայնքային ջրամատակարարման բարելավմանը


Փետրվարի 24-ին Հայաստանի Հանրապետության եւ Վերակառուցման եւ զարգացման միջազգային բանկի միջեւ ստորագրված համաձայնագրով 15 մլն ԱՄՆ դոլար արժողությամբ փոխառություն է տրամադրվել Համայնքային ջրամատակարարման ծրագրի շրջանակում:

Համաձայնագիրը ստորագրել են ՀՀ ֆինանսների նախարար Վաչե Գաբրիելյանը եւ Համաշխարհային բանկի Երևանի գրասենյակի ղեկավար Ժան-Միշել Հապին:

Ֆինանսների նախարարության տարածած հաղորդագրությունը հավելեում է, որ «փոխառության գումարը ենթավարկային համաձայնագրով կփոխանցվի «Հայջրմուղկոյուղի» ՓԲԸ-ին` սպասարկման մի շարք տարածքների ջրամատակարարումը բարելավելու նպատակով»:

Ծրագրի շրջանակում մասնավորապես կիրականացվեն Աշտարակ, Մասիս, Էջմիածին քաղաքների եւ հարակից բնակավայրերի ջրամատակարարման ցանցերի վերականգնման աշխատանքներ:

Ծրագիրը նախատեսվում է ավարտել 2015 թվականի հունիսի 30-ին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG