Մատչելիության հղումներ

ՀՀԿ-ի ցուցակը կգլխավորի Սերժ Սարգսյանը


Մայիսի 6-ին Հայաստանում կայանալիք խորհրդարանական ընտրություններում Հայաստանի Հանրապետական կուսակցության համամասնական ընտրացուցակը գլխավորելու է Սերժ Սարգսյանը:

Այս մասին «Ազատություն» ռադիոկայանին տեղեկացրեց Ազգային ժողովի Հանրապետական փոխնախագահ, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը:

«Կուսակցությունում բոլորը միակարծիք են այս հարցում` այլ կարծիք լինել չէր էլ կարող», - ասաց Շարմազանովը:
Շարմազանովը նաեւ հայտարարեց, որ երկրի օրենսդրությունը չի արգելում նախագահին գլխավորել կուսակցության համամասնական ցուցակը:


Իրինա Հովհաննիսյան, Երեւան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG