Մատչելիության հղումներ

«Զանգվածային ոչնչացման զենքի փոխադրումը հայտնաբերելու եւ կանխարգելելու» շտաբային-հրամանատարական վարժանքներ Երեւանում


Փետրվարի 21-ից 23-ը Երեւանում ԱՄՆ-ի կառավարութան հովանավորությամբ եւ Հայաստանի արտգործնախարարության աջակցությամբ անցկացվել են «զանգվածային ոչնչացման զենքի փոխադրումը հայտնաբերելու եւ կանխարգելելու» հայ-վրացական շտաբային-հրամանատարական վարժանքներ:

Հայաստանի ԱԳՆ-ի տարածած հաղորդագրության համաձայն, համապատասխան ոլորտներն ու ծառայությունները ներկայացնող հայ եւ վրացի փորձագետների, ինչպես նաեւ ԱՄՆ մասնագետների ներգրավմամբ տեսական վարժանքի նպատակն էր քննության առնել հայ-վրացական սահմանով զանգվածային ոչնչացման զենքի եւ դրա բաղադրիչ տարրերի անօրինական փոխադրման եւ մաքսանենգության դեպքում հայտնաբերմանն ու կանխարգելմանն ուղղված ներպետական, երկկողմ եւ միջազգային մակարդակներում տեղեկացման ու արձագանքման ընթացակարգերը:

Վարժանքը կենտրոնացել է նաեւ միջուկային եւ ռադիոլոգիական վտանգներին, ինչպես նաեւ երկակի նշանակության ապրանքների անօրինական փոխադրումներին առնչվող հարցերի շուրջ: Վարժանքի ընթացքում քննության է առնվել նաեւ միջազգային մասնագիտական աջակցության ներուժի ներգրավումը եւ միջազգային պարտավորությունների կատարումը:

Նշված մարտահրավերներին վերաբերող հայ-վրացական դաշտային վարժանքները նախատեսվում է անցկացնել ս.թ. հունիս ամսին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG