Մատչելիության հղումներ

Ադրբեջանցի դիպուկահարի գնդակից հայ զինվոր է զոհվել


Հայաստանի պաշտպանության նախարարությունը տեղեկացնում է, որ փետրվարի 23-ին, ժամը 13:50-ի սահմաններում Տավուշի մարզի Չինարի գյուղի ուղղությամբ տեղակայված մարտական հենակետում ծառայողական պարտականությունները կատարելիս Ադրբեջանի Զինված ուժերի դիպուկահարի արձակած գնդակից գլխի շրջանում հրազենային վիրավորում է ստացել եւ զոհվել 1992 թվականին ծնված ժամկետային զինծառայող Ալբերտ Արմենակի Ադիբեկյանը:

«Ադրբեջանի Զինված ուժերի դիպուկահարների սադրանքը, որի հետեւանքով զոհվել է զինծառայող Ալբերտ Ադիբեկյանը, ստանալու է իր պատասխանը, եւ Ադրբեջանի Զինված ուժերի հրամանատարական կազմը ստիպված է լինելու պատասխանատվություն ստանձնել իր իսկ գործողությունների համար», - ասված է Հայաստանի պաշտպանության նախարարի մամուլի քարտուղար Դավիթ Կարապետյանի տարածած հաղորդագրության մեջ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG