Մատչելիության հղումներ

Սերժ Սարգսյանը ընդունել է Եվրոպական խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի պատվիրակությանը


Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Եվրոպական խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի պատվիրակությանը՝ Եվրոպական խորհրդարանի պատգամավոր, պատվիրակության ղեկավար Անդրեյ Կովաչեւի գլխավորությամբ:

Հայաստանի նախագահի մամլո գրասենյակի տարածած հաղորդագրության համաձայն, Սերժ Սարգսյանը ողջունել եւ կարեւորել է պատվիրակության այցը՝ նկատի առնելով Հայաստանի եւ տարածաշրջանի վերաբերյալ զեկույցի նախապատրաստմանն օժանդակելու վերոհիշյալ հանձնաժողովի պատգամավորների առաքելությունը:

Հանրապետության ղեկավարը եւ Եվրոպայի խորհրդի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի պատվիրակության անդամները քննարկել են 2010 թվականի հուլիսից մեկնարկած Հայաստան-Եվրամիություն Ասոցացման համաձայնագրի շուրջ բանակցությունների ընթացքն ու խնդիրները, անդրադարձել Հայաստանի եւ տարածաշրջանի վերաբերյալ զեկույցի նախապատրաստմանը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG