Հայաստանում ԱՄՆ-ի դեսպան Ջոն Հեֆերնը փետրվարի 21-ին այցելել է ՀՀ ոստիկանության կրթահամալիր, հանդիպել կրթահամալիրի տնօրեն, գեներալ-լեյտենանտ Հովհաննես Վարյանին եւ նվիրաբերել մոտ 50 հազար ԱՄՆ դոլար արժողությամբ լսարանային օգտագործման համակարգչային սարքավորումներ` համակարգիչներ, տպիչներ, պրոյեկտորներ եւ սկաներներ:
Դեսպանատան տարածած հաղորդագրության համաձայն, սարքավորումներն օգտագործվելու են Ոստիկանության անձնակազմի ուսուցման եւ վերապատրաստման նպատակով:
Սարքավորումները Ոստիկանության կրթահամալիրին են նվիրաբերվել ԱՄՆ պետքարտուղարության Թմրամիջոցների դեմ պայքարի եւ իրավապահ համագործակցության ծրագրի կողմից:
Այս նվիրատվությունը մաս է կազմում ԱՄՆ Կառավարության կողմից իրավապահ մարմիններին ցուցաբերվող աջակցության ծրագրի, որն ուղղված է Հայաստանի իրավապահ կառույցների կարողությունների հզորացմանը հանցավորության դեմ պայքարի եւ արդարադատության ասպարեզում:
ԱՄՆ կառավարությունը Հայաստանում իրավապահ մարմիններին եւ արդարադատության համակարգին աջակցելու նպատակով տարեկան տրամադրում է մոտավորապես 3 միլիոն ԱՄՆ դոլար: