Մատչելիության հղումներ

Բուզանդի փողոցի բնակիչներից ստացված դիմումի հիման վրա քրեական գործ է հարուցվել


Գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունում հարուցվել է քրեական գործ` «Լիդեր Մոբիլ» ընկերության տնօրենի կողմից խարդախություն կատարելու կասկածանքով:

Գլխավոր դատախազության հրապարակած հաղորդագրության համաձայն, Երեւանի Բուզանդի փողոցի մի խումբ բնակիչներից ստացված դիմումի ուսումնասիրությամբ պարզվել է, որ «Լիդեր Մոբիլ» ՍՊ ընկերության Երեւան քաղաքի Բուզանդի 103, 105 եւ 107 հասցեներում բնակելի շինությունների սեփականատերերի հետ 2007 թվականին պայմանագրեր է կնքել, որով վերջիններս հրաժարվել են իրենց բնակարաններից, իսկ «Լիդեր Մոբիլ» ընկերությունը պարտավորվել է 36 ամիսների ընթացքում կառուցել եւ սեփականատերերին տրամադրել համարժեք բնակմակերեսներ կամ այլ փոխհատուցում:

Գլխավոր դատախազությունը, ելնելով ուսումնասիրված նյութերից, պնդում է, որ հիշյալ ՍՊ ընկերության տնօրենը պայմանագրով իր տնօրինության տակ անցած շուրջ 380 809 204 դրամ արժողությամբ գույքը գրավադրել է «Կոնվերս Բանկում», իսկ ստացված գումարը բնակելի շինություն կառուցելու փոխարեն տնօրինել է իր հայեցողությամբ:

Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (խարդախությունը, որը կատարվել է առանձնապես խոշոր չափերով):

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG