Մատչելիության հղումներ

Անցկացվում է Հայաստանի զինված ուժերի ղեկավար կազմի օպերատիվ հավաք


Փետրվարի 20-ին Հայաստանի պաշտպանության նախարարությունում մեկնարկել է Զինված ուժերի ղեկավար կազմի եռօրյա օպերատիվ հավաքը:

Պաշտպանության նախարարության տարածած հաղորդագրության համաձայն, օպերատիվ հավաքի նպատակն է բարձրացնել եւ կատարելագործել օպերատիվ շտաբների սպաների գիտելիքներն ու ունակությունները՝ ռազմավարության, օպերատիվ արվեստի բնագավառներում, հավաքի մասնակիցներին առավել մանրակրկիտ ներկայացնել Զինված ուժերի զարգացման պլանով նախատեսված միջոցառումների ընթացքն ու արդյունքները, բարձրաստիճան պաշտոնատար անձանց դասախոսությունների միջոցով նրանց ծանոթացնել Հայաստանի արտաքին ու ներքին քաղաքականությանը, ներկայացնել Հայաստանի պաշտպանության նախարարության եւ ուժային այլ կառույցների միջեւ փոխգործակցության հարցերը:

Օպերատիվ հավաքին մասնակցում են ՊՆ եւ ԶՈՒ գլխավոր շտաբի վարչությունների, առանձին բաժինների պետերը, բանակային զորամիավորումների հրամանատարները, ռազմաուսումնական հաստատությունների ղեկավարները, ինչպես նաեւ Կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայության սահմանապահ զորքերի եւ Ոստիկանության զորքերի հրամանատարական կազմը:

Առաջին դասախոսությամբ հանդես է եկել պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը: Դասախոսություններով ու ելույթներով հանդես են եկել ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը, Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանը, Արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը, ԶՈՒ գլխավոր շտաբի պետ, գեներալ-գնդապետ Յուրի Խաչատուրովը, ինչպես նաեւ Զինված ուժերի ղեկավար կազմի այլ ներկայացուցիչներ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG