Մատչելիության հղումներ

Թուրքմենստանի օրակարգում «բարգավաճման ընդարձակումն է»


Անցած կիրակի օրը քվեների 97 տոկոսով Թուրքմենստանի նախագահ վերընտրված Գուրբանգուլի Բերդիմուխամեդովը կառավարության նիստում ասել է, որ պաշտոնավարման երկրորդ հինգամյա ժամկետի օրակարգում «բարգավաճման ընդարձակումն է եւ բազմակուսակցական համակարգի ու ազատ մամուլի հիմքերի ստեղծումը»։

Բերդիմուխամեդովից զատ նախագահության մնացած թեկնածուները հրապարակավ ասել են, որ հավանություն են տալիս երկրի ղեկավարի քաղաքականությանը։

Բերդիմուխամեդովը Թուրքմենստանը ղեկավարում է 2006 թվականից` ետխորհրդային առաջին նախագահ նախագահ Սափարմուրադ Նիյազովի մահվանից հետո։


Արմեն Քոլոյան, Պրահա

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG