Կոսովոյի հյուսիսում բնակվող սերբերը երկու օր տեւած հանրաքվեի արդյունքում հրաժարվել են ընդունել Կոսովոյի ալբանական իշխանություններին:
Կոսովոյի սերբ պաշտոնյաները հայտարարել է, որ քվեարկողների 99 տոկոսը Պրիշտինայի իշխանություններին ճանաչելու «դեմ» է քվեարկել:
Եվրամիության երկրները եւ անգամ Սերբիան կոսովացի սերբերին հորդորել էին հրաժարվել հանրաքվե անցկացնելու մտքից: Սերբիայի նախագահ Բորիս Տադիչը հայտարարել է, թե «քվեարկությունը չի օգնի» Բելգրադի եւ Պրիշտինայի միջեւ երկխոսությանը:
Սերբիան ձգտում է ամդամակցել Եվրամիությանը, սակայն Բրյուսելը որպես պայման առաջադրել է Կոսովոյի հետ հարաբերությունների նորմալացումը: Կողմերի միջեւ բանակցությունները շարունակվում են արդեն 9 ամիս:
Չորս տարի առաջ Կոսովոն միակողմանի կերպով հայտարարեց Սերբիայից իր անկախացման մասին: Արեւմտյան պետությունների շատերը ճանաչել են Կոսովոյի անկախությունը, սակայն Բելգրադն ու Կոսովոյի սերբերը հրաժարվում են ճանաչել Պրիշտինայի իշխանություններին:
Կոսովոյի հյուսիսում գտնվող անկլավներում շուրջ 40 հազար սերբ է բնակվում: