Հայաստանի Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար, «Օրինաց երկիր» կուսակցության (ՕԵԿ) նախագահ Արթուր Բաղդասարյանի համոզմամբ, առաջիկա խորհրդարանական ընտրությունների արդյունքում ՕԵԿ-ը մեծացնելու է իր ներկայությունը Ազգային ժողովում:
Նշենք, որ ներկայումս խորհրդարանում «Օրինաց երկիր» խմբակցությունը, փաստորեն, ունի յոթ պատգամավոր:
«Մեր մոտեցումը շատ հստակ է, մենք վստահ ենք մեր հաղթանակի մեջ, մենք ամպագոռգոռ հայտարարություններ չենք անում: Մենք կբավարարվենք այն իրական հանրային աջակցությամբ, որը մեզ կտա մեր ժողովուրդը, բայց հավատացած եղեք, որ այդ հանրային աջակցության աստիճանը բավականին բարձր է, եւ դա ցույց է տալիս մեր անցած ճանապարհը եւ նաեւ մեր հավաքած քվեները: Սա է ճշմարտությունը: Ես այսօր չեմ ուզում տոկոսներ ասել, բայց մենք կունենանք բավականին ծանրակշիռ ներկայություն Ազգային ժողովում, ավելին քան հիմա է», - հայտարարեց Բաղդասարյանը այսօր` կուսակցության կենտրոնակայանում հրավիրված ասուլիսի ժամանակ:
Լրագրողներից մեկը հարցրեց` հաշվի առնելով այն, ինչ տեղի ունեցավ 2008 թվականի նախագահական ընտրություններից հետո, երբ, լինելով ընդդիմություն, ընտրություններից եւ մարտի 1-ի ողբերգական դեպքերից հետո ՕԵԿ-ը մաս կազմեց իշխող քաղաքական կոալիցիային, արդյո՞ք այդ ամենից հետո Արթուր Բաղդասարյանը վստահ է, որ իր կուսակցությունը համապատասխան քվեներ կստանա եւ կհայտնվի խորհրդարանում. - «Այո, մենք վստահ ենք, եւ դրանում դուք կհամոզվեք ընդամենը երկու ամիս անց: Իմ, իմ թիմի հասցեին ի՞նչ մեղադրանք է հնչել` ինչո՞ւ Արթուր Բաղդասարյանը չմիացավ Լեւոն Տեր-Պետրոսյանին: Պատասխան` իսկ ինչո՞ւ պետք է միանայի Լեւոն Տեր-Պետրոսյանին, մի գործչի, որը նախագահական ընտրությունների քարոզարշավից առաջ եւ ընթացքում անվանարկում էր ինձ եւ իմ թիմին` ընդհուպ ինձ անվանելով ազգի դավաճան: Ես Ձեզ հիմա անվանեմ ազգի դավաճան, դուք ի՞մ հետ կգաք համագործակցելու», - պատասխանեց ՕԵԿ-ի ղեկավարը:
Բաղդասարյանին հիշեցրեցին իշխող կոալիցիայի անցած տարվա փետրվարի 17-ի հուշագիրը, ուր նշված է, որ կոալիցիոն կուսակցությունները նպատակ չունեն գալիք խորհրդարանական ընտրություններում իրենց քաղաքական կշիռը ավելացնել միմյանց դեմ պայքար ծավալելու եւ կոալիցիայի ներսում ուժերի հարաբերակցությունը փոխելու հաշվին: Մյուս կողմից, կա կոալիցիոն կուսակցությունների այս երկուշաբթի օրվա համաձայնությունը, ըստ որի կողմերը վերջնական համաձայնության են եկել ընտրություններին առանձին մասնակցելու հարցի շուրջ: Հարց հնչեց` մտավախություն չկա՞, որ կոալիցիոն գործընկերները կարող են «Օրինաց երկրի» հաշվին ավելացնել իրենց պատգամավորների թիվը խորհրդարանում: «Վստահում եմ իմ կոալիցիոն գործընկերներին, բայց ամեն կուսակցություն իր պայքարով պետք է իր քվեները հավաքի, մենք մեր հույսը մեր վրա ենք դնում», - պատասխանեց նա:
Ըստ Բաղդասարյանի, երեք կոալիցիոն գործընկերների միջեւ տեղի ունեցած վերջին երեք հանդիպումներն անցել են լիակատար փոխըմբռնման պայմաններում:
«Պայմանավորվածություն է ձեռք բերվել գերակա համարել երկրի շահը, այսինքն կազմակերպել նորմալ ընտրություններ: Հիմա մի տեղ Հանրապետականը «Բարգավաճի» հետ կմրցակցի, մի տեղ ՕԵԿ-ը կմրցակցի, որեւէ խնդիր չկա: Սա մրցակցությանը դեմ չէ, որովհետեւ եթե կոալիցիոն պարտնյորներ են, կարող են իրար հետ քաղաքական համաձայնության գալ», - ասաց նա:
Կառավարությունում մնալու կամ Հանրապետականի հետ կոալիցիա կազմելու առնչությամբ էլ ՕԵԿ-ի ղեկավարը ասաց. - «Հանրապետական կուսակցության հետ մեր հարաբերությունները կառուցողական են, դա նաեւ պայմանավորված է իմ եւ Սերժ Սարգսյանի հարաբերություններով, եւ ես այսօր չեմ կարող ասել, թե ինչ կլինի ընտրություններից հետո: Միակ բանը որ կարող եմ ասել, դա հստակ է, մենք Սերժ Սարգսյանի հետ կշարունակենք մեր գործակցությունը»: