Մատչելիության հղումներ

Փակ են Սելիմի լեռնանցքը եւ Բերդ-Ճամբարակ ավտոճանապարհները


Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ փետրվարի 15-ի ժամը 16.00-ի դրությամբ Հայաստանի տարածքում միջպետական, հանրապետական նշանակության ավտոճանապարհներն ու լեռնանցքները հիմնականում անցանելի են: Որոշ ճանապարհահատվածներում տեղ-տեղ առկա է մերկասառույց:

Բքի պատճառով դժվարանցանելի է Ալագյազ-Ծաղկահովիտ ավտոճանապարհը:

Փակ է Սելիմի լեռնանցքը եւ Բերդ-Ճամբարակ ավտոճանապարհները:

Կատարվում են ճանապարհների մաքրման եւ մշակման աշխատանքներ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG