Մատչելիության հղումներ

Ադրբեջանը հերքում է իսրայելական «Մոսադ» հետ համագործակցության մեղադրանքը


Ադրբեջանը հերքել է երկուշաբթի օրը Իրանի կողմից հնչեցված մեղադրանքները, թե Բաքուն համագործակցել է Իսրայելի հետախուզական ծառայության` «Մոսադ»-ի հետ, իրանցի միջուկային ֆիզիկոսների սպանության գործում:

Ադրբեջանի արտգործնախարարությունը «զրպարտություն» է որակել Թեհրանի հղած բողոքի նոտան, որը նախօրեին հանձնվել էր Իրանում Ադրբեջանի դեսպանին:

Ադրբեջանի իշխանությունները բարեկամական հարաբերություններ ունեն Իսրայելի հետ, մինչդեռ Իրանի հետ նրանց կապերը վերջին ամիսներին սրվել են: Բաքուն, մասնավորապես, Թեհրանին մեղադրում է Ադրբեջանի տարածքում արմատական իսլամիստներին հովանավորելու մեջ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG