Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ադրբեջանական ANS հեռուստաընկերությանը տված հարցազրույցում հայտարարել է, որ «Ֆրանսիան պետք է լքի ԵԱՀԿ-ի Մինսկի խումբը»:
«Ֆրանսիան հստակորեն ցույց տվեց, որ Լեռնային Ղարաբաղի խնդրում իր դիրքորոշումն անաչառ չէ: Դա պարզ դարձավ այն բանից հետո երբ Ֆրանսիայում հաստատվեց 1915 թվականի միջադեպերի հայկական մեղադրանքների ժխտման համար քրեական պատիժ սահմանող օրինագիծը», - հայտարարել է Էրդողանը:
ANS-ի լրագրողի հետ զրույցի ժամանակ Էրդողանի քննադատության հիմնական թիրախը անձամբ Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզին էր, որին թուրքական կառավարության ղեկավարը մեղադրում է «անազնվության» մեջ:
«Հայերի հետ հարաբերությունների հարցում Սարկոզին երբեք էլ ազնիվ չի եղել: Մի քանի ամիս առաջ նա մեկնեց Հայաստան, եւ եթե դուք լսել եք Սարկոզիի` Երեւանում հնչեցրած հայտարարությունները, ապա ձեզ մոտ որեւէ կասկած չպետք է առաջանա` Ֆրանսիայի նախագահը բացահայտ կերպով սատարեց հայերին` այդպիսով աջակցություն ցուցաբերելով հակամարտության կողմերից մեկին», - նշում է Էրդողանը:
Թուրքիայի վարչապետի խոսքով, սա մի իրավիճակ է, որին` «եղբայրական Ադրբեջանը պետք է շատ ուշադիր լինի»:
Էրդողանի համոզմամբ, վերը նշվածից միայն մի հետեւության կարելի է հանգել` «Ֆրանսիան այլեւս չի կարող վստահելի միջնորդի դերում հանդես գալ»:
ANS-ին տված հարցազրույցում Էրդողանը մեկ անգամ եւս պնդում է, որ Ցեղասպանության խնդրով նախագահներն ու խորհրդարանները չէ, որ պետք է զբաղվեն:
«Հայկական Սփյուռքից հնչող մեղադրանքները մենք բնականաբար չենք ընդունում: Մենք բացել ենք մեր արխիվները եւ կրկին նույն բանն ենք ասում` խնդրի մասին դատողություններ պետք է անեն պատմաբանները, այլ ոչ թե խորհրդարաններն ու քաղաքական գործիչները»:
Ուշագրավ է, որ նույն օրը, երբ Էրդողանն ադրբեջանական հեռուստաալիքի եթերում խիստ քննադատություն հնչեցրեց Ֆրանսիայի նախագահի հասցեին, Փարիզի եւ Անկարայի հարաբերություններին անդրադարձավ նաեւ Ֆրանսիայում նախագահական ընտրությունների սոցիալիստ թեկնածու Ֆրանսուա Օլանդը:
«Ընտրվելու դեպքում ես ձեռնամուխ կլինեմ Թուրքիայի հետ բնականոն հարաբերությունների վերականգնմանը», - հայտարարել է Օլանդը, որը ապրիլին կայանալիք նախագահական ընտրություններում հաղթելու ամենալուրջ շանսերն ունի` ըստ վերջին սոցհարցումների:
Փարիզում գործող IFOP հետազոտական կենտրոնի տվյալներով, Ֆրանսուա Օլանդի օգտին պատրաստ է քվեարկել ֆրանսիացի ընտրողների 28, իսկ Նիկոլա Սարկոզիի օգտին` 24 տոկոսը: