Փետրվարի 13-ին, տեղական ժամանակով 07.47-ին Հայաստանի տարածքում` Արտաշատ քաղաքից 17 կմ հյուսիս-արեւելք, տեղի է ունեցել 2.4 մագնիտուդով երկրաշարժ, որի ուժգնությունը էպիկենտրոնային գոտում կազմել է 3 բալ: Այս մասին տեղեկացնում է արտակարգ իրավիճակների նախարարությունը: