Հրազդանի քաղաքապետի ընտրություններին այսօր ժամը 14:00-ի դրությամբ մասնակցել է 14 հազար 700 ընտրող: Հրազդան քաղաքում, համաձայն ընտրացուցակների, ընտրողները 43 հազար 874-ն են:
Հրազդանում համայնքապետի ղեկավարի պաշտոնի համար պայքարում են գործող քաղաքապետ, Հանրապետական կուսակցության ներկայացուցիչ Արամ Դանիելյանը եւ ընդդիմադիր Հայ ազգային կոնգրեսի անդամ, «Սասուն» ջոկատի հրամանատար Սասուն Միքայելյանը:
«Ազատություն» ռադիոկայանի այցելության պահին որոշ ընտրատեղամասերում կուտակումներ կային, իսկ 25/12 ընտրատեղամասում քվեաթերթիկի կորուստ արձանագրվեց։ Ընտրատեղամասային հանձնաժողովի անդամ, «Ժառանգություն» կուսակցության ներկայացուցիչ Սուսաննա Բարեղամյանը փոխանցեց, որ ընտրողներից մեկը քվեաթերթիկով ծրարը քվեատուփի մեջ գցելու փոխարեն թողել է սեղանին, որից հետո այն անհետացել է։ Փաստի առնչությամբ կազմվել է արձնագրություն։
«Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում մի շարք ընտրողներ բողոքում էին ընտրացուցակների անճշտություններից։
Այսօր առավոտյան ժամը 8-ից տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ են մեկնարկել Արագածոտնի, Արարատի, Արմավիրի, Գեղարքունիքի, Լոռու, Կոտայքի, Շիրակի, Սյունիքի եւ Տավուշի մարզերի մի շարք համայնքներում։
Անուշ Մարտիրոսյան