Մատչելիության հղումներ

Պայթյուններ Հալեպում. առնվազն 25 մարդ զոհվել է, 175-ը` վիրավորվել


Սիրիայի հյուսիսային Հալեպ քաղաքում այսօր տեղի ունեցած երկու պայթյունների հետեւանքով առնվազն 25 մարդ զոհվել է, 175-ը` վիրավորվել։ Այդ մասին հաղորդել է երկրի պետական հեռուստատեսությունը` վկայակոչելով առողջապահության ոլորտի պաշտոնյաներին։

Ըստ սիրիական հեռուստատեսության` հարձակումների թիրախը քաղաքում գտնվող զինվորական եւ ոստիկանական շենքերն էին։ Հաղորդավարը հարձակումների համար մեղադրել է «զինված ահաբեկչական ավազակախմբերին»։

Հակակառավարական շարժման ակտիվիստների տվյալներով, մինչդեռ, եղել է երեք պայթյուն, որոնցից երկուսի թիրախն էին անվտանգության ուժերի բազաները։

Նախագահ Բաշար ալ-Ասադի վարչախմբի դեմ բողոքի ակցիաների 11 ամիսների ընթացքում Հալեպում, որտեղ մեծ հայ համայնք կա, մինչ այժմ իրավիճակը համեմատաբար հանդարտ էր։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG