Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզին երեկ Փարիզում հերթական անգամ կոչ է արել Թուրքիայի իշխանություններին ճանաչել Հայոց ցեղասպանությունը:
Ֆրանսիայի հրեական կազմակերպությունների ղեկավարների հետ ավանդական ճաշկերույթի ժամանակ Սարկոզին հայտարարել է. - «Թուրքիան իրոք մեծ քաղաքակրթություն ունեցող պետություն է, եւ իրապես մեծ լինելու համար այդ երկիրը պետք է առերեսվի սեփական պատմությանը»:
Ֆրանսիայի նախագահը ներկաների ուշադրությունը հրավիրել է այն հանգամանքի վրա, որ եթե Ֆրանսիայի տարածքում «կարելի է մերժել որեւէ ցեղասպանության իրողությունը, մի օր էլ կարող են հայտնվել նրանք, ովքեր կմերժեն հրեաների Հոլոկոստի իրողությանը»:
«Սա սկզբունքների ամբողջականության խնդիր է», - ավելացրել է Նիկոլա Սարկոզին:
Ռուզան Կյուրեղյան, Փարիզ