Մատչելիության հղումներ

Թուրքիայի խորհրդարանում ծեծկռտուք է տեղի ունեցել


Հինգշաբթի օրը Թուրքիայի խորհրդարանում ծեծկռտուք է տեղի ունեցել իշխող եւ ընդդիմադիր կուսակցությունների պատգամավորների միջեւ։

Ինչպես տեղեկացնում են ադրբեջանական լրատվական գործակալությունները` վկայակոչելով թուրքական լրատվամիջոցների հաղորդումները, ծեծկռտուքը հետեւել է խորհրդարանի ամբիոնը գրավելու` ընդդիմադիր Ժողովրդա-հանրապետական կուսակցության ներկայացուցիչների փորձին։ Ի նշան խորհրդարանի կանոնակարգում առաջարկվող փոփոխությունների դեմ բողոքի` ընդդիմադիր պատգամավորները արգելափակել էին ամբիոնը եւ պահանջում էին խորհրդարանի նախագահ Ջեմիլ Չիչեքի հրաժարականը։

Քաշքշուկը շարունակվել է մոտ 10 րոպե։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG