Մատչելիության հղումներ

Ուկրաինայի ռադան չի ապաքրեականացնում լիազորությունները չարաշահելու հոդվածը


Ուկրաինայի խորհրդարանը` Գերագույն ռադան երկրորդ ընթերցմամբ եւս մերժել է պաշտոնեական լիազորությունները չարաշահելու վերաբերյալ հոդվածը ապաքրեականացնելու մասին օրենքի նախագիծը:

Այդ հոդվածով 7 տարի ազատազրկման է դատապարտված Ուկրաինայի նախկին վարչապետ Յուլիա Տիմոշենկոն, ով մեղադրվում է Ռուսաստանի հետ գազի պայմանագրի ստորագրման ժամանակ պաշտոնեական լիազորությունները չարաշահելու եւ պետությանը վնաս հասցնելու մեջ:

Տիմոշենկոն համարում է, որ իրեն հետապնդում է նախագահ Վիկտոր Յանուկովիչը` քաղաքական դրդապատճառներով:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG