Մատչելիության հղումներ

Ռուսաստանի ընդդիմադիրները քաղբանտարկյալների ցուցակ են ներկայացրել նախագահին


Ռուսաստանյան ընդդիմության ներկայացուցիչներն այսօր նախագահ Դմիտրի Մեդվեդեւի գրասենյակ են ներկայացրել այն մարդկանց ցուցակը, ովքեր ըստ իրենց քաղբանտարկյալներ են եւ պետք է ազատ արձակվեն:

Ցուցակում 39 հոգի են` այդ թվում Միխայիլ Խոդորկովսկին, Պլատոն Լեբեդեւը, «Դրուգայա Ռոսիա» կուսակցության ակտիվիստ Թաիսիա Օսիպովան:

Քաղբանտարկյալների ազատ արձակումը փետրվարի 4-ին անցկացված հանրահավաքի հիմնական պահանջներից էր:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG