Մատչելիության հղումներ

ԱՄՆ-ը թերահավատ է Ասադի խոստման առնչությամբ


Միացյալ Նահանգները հայտարարել է, որ թերահավատորեն է վերաբերվում Սիրիայի նախագահ Բաշար Ասադի խոստմանը երկրում բռնությունները դադարեցնելու վերաբերյալ։

Նման խոստում Ասադը տվել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ երեկ Դամասկոսում կայացած հանդիպման ժամանակ։

ԱՄՆ-ի Պետդեպարտամենտի մամուլի խոսնակ Վիկտորիա Նյուլանդի խոսքերով` Ասադը 11 ամիս ուներ բռնությունները դադարեցնելու համար, սակայն դրանք մինչ օրս շարունակվում են։

Սիրիայում Ֆրանսիայի, Իտալիայի, Մեծ Բրիտանիայի, Բելգիայի, Նիդերլանդների եւ Իսպանիայի դեսպանները, ի թիվս այլոց, նույնպես ետ են կանչվել։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG