Մատչելիության հղումներ

Մալաթիայի հայկական գերեզմանատանը մատուռ է քանդվել


Մալաթիայի քաղաքապետարանի որոշմամբ` փետրվարի 3-ին ոչնչացվել է պատմական հայկական գերեզմանատանը կառուցվող մատուռը: Չնայած քաղաքապետարանը պնդում է, որ ի սկզբանե նպատակ չի ունեցել քանդել այդ մատուռը, սակայն այս լուրը կասկածներ է առաջացրել տեղի հայերի շրջանում:

Ըստ թուրքական Hurriyet daily news թերթի, ավերված կիսակառույց մատուռը կառուցվում էր ծնունդով Մալաթիայից, բայց Ստամբուլում բնակվող հայերի կազմակերպած դրամահավաքից ստացած միջոցներով:

Մալաթիայի բարերար հայերի ասոցիացիայի անդամ Հոսրով Քոլեդավիթօղլուն Hurriyet daily news-ին ասել է` իրեն ցավ է պատճառում այն, որ ծանր տեխնիկա է անցել իր նախնիների գերեզմանների վրայով:

Մալաթիայի քաղաքապետարանի աշխատակիցը իր հերթին թերթին փոխանցել է, որ իրենք մի քանի բողոքներ են ստացել մատուռի հարեւանությամբ կառուցվող պահակատան առնչությամբ, եւ որոշումը վերաբերվել է միայն այդ կառույցը քանդելուն, սակայն թյուրիմացություն է տեղի ունեցել, եւ ողջ շինարարությունն է գետնին հավասարեցվել:

Սակայն Քոլեդավիթօղլուն պնդում է, որ իրենք ավելի վաղ տեղեկացրել էին պահակատան կառուցման մասին, և հնարավոր չէր, որ թյուրիմացություն տեղի ունենար:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG