Մատչելիության հղումներ

Կարմիր Խաչի ներկայացուցիչները Ղարաբաղում այցելել են ադրբեջանցի գերուն


Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի (ԿԽՄԿ) ներկայացուցիչները Լեռնային Ղարաբաղում այցելել են ադրբեջանցի գերի, զինծառայող Մամեդբաղիր Ախունդզադեին։

Ինչպես «Թրենդ» լրատվական գործակալությանը հայտնել են Ադրբեջանում ԿԽՄԿ-ի
ներկայացուցչությունից, կազմակերպության աշխատակիցները Ախունդզադեին են փոխանցել հարազատների նամակը եւ նրանից նամակ են վերցրել։

Ղարաբաղի Պաշտպանության բանակի վկայությամբ` ադրբեջանական բանակի 1-ին կորպուսի 703-րդ բրիգադի պայմանագրային զինծառայող, սերժանտ Ախունդզադեն Պաշտպանության բանակի դիրքապահներին ինքնակամ գերի է հանձնվել հունվարի 23-ին, Ղարաբաղի եւ Ադրբեջանի զորքերի շփման գծի հյուսիսարեւելյան հատվածում` Վերին Չայլուի ուղղությամբ։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG