Մատչելիության հղումներ

Լավրովը պարզաբանել է ՄԱԿ-ի ԱԽ-ում Սիրիայի բանաձեւը վետոյի ենթարկելը


Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը Մոսկվայում կայացած ասուլիսի ժամանակ, 6-ը փետրվարի, 2012թ.
Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը Մոսկվայում կայացած ասուլիսի ժամանակ, 6-ը փետրվարի, 2012թ.

Սիրիայի ընդդիմության ակտիվիստների փոխանցմամբ` կառավարական բանակի մարտական ուղղաթիռները եւ հրթիռային կայանքները Հոմս ավանում հարվածներ են հացնում ապստամբների դիրքերին։

Հուժկու պայթյուն է որոտացել դեպի Հոմսի նավթամշակման գործարան ձգվող նավթամուղի հատվածում։

Մինչդեռ Ռուսաստանն ու Չինաստանը պարզաբանումներ են տալիս, քանի որ ենթարկվում են արեւմտյան երկրների քննադատությանը ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադի հրաժարականի պահանջով բանաձեւի օրինագծի նկատմամբ վետո սահմանելու համար։

«Այդ քննադատությունը որոշ դեպքերում թույլատրելի սահմաններն անցում եւ հիստերիայի աստիճանի է հասնում» ,- ասել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը։

Նրա խոսքերով` օրինագծում չի եղել կարեւոր հանգամանք. չի նշվել, որ Սիրիայում հակամարտության եւ արյունահեղության աղբյուրը մեկը չէ, որ այնտեղ ոչ միայն բանակը, այլեւ զինված ապստամբներն են մարտական գործողություններ իրականացնում։

Պաշտոնական Պեկինը, իր հերթին, հայտարարել է, թե «միայն արդարություն է պահանջում»։

Ռուսների եւ չինացիների դիրքորոշումը արաբական որոշ երկրներում վրդովմունքով են ընդունել։

Նախօրեին Բեյրութում ցուցարարները այրել են Ռուսաստանի եռագույնը եւ վանկարկել. - «Խաղաղ մարդկանց արյունը Մոսկվայի խղճի վրա է»։

Ամերիկայի Միացյալ Նահանգների պետքարտուղար Հիլարի Քլինթոնը ասել է, թե Ռուսաստանն ու Չինաստանը, փաստորեն, աջակցում են Սիրիայի վարչակարգի վայրագ գործողությունները։

Վաղը Լավրովը եւ Ռուսաստանի արտաքին հետախուզության ծառայության ղեկավար Միխայիլ Ֆրադկովը մեկնելու են Դամասկոս, որտեղ հանդիպելու են նախագահ Բաշար ալ-Ասադին։

Ռուսաստանի արտգործնախարարության փոխանցմամբ, նրանք կփորձեն համոզել Ասադին` փոխզիջումների գնալ, քանի որ «նախագահ Դմիտրի Մեդվեդեւը ցանկանում է հնարավորինս արագ նպաստել այդ տարածաշրջանի կայունացմանը` դեմոկրատական բարեփոխումների հիման վրա»։

Արեւմտյան փորձագետների համոզմամբ` անցյալ տարվա մարտից մեկնարկած անկարգությունների ընթացքում Սիրիայում սպանվել է շուրջ 6 հազար մարդ։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG