Մատչելիության հղումներ

Սառնամանիքը Եվրոպայում ավելի քան 200 մարդու կյանք է խլել


Եվրոպայի տարածքում մոլեգնած սառնամանիքը ավելի քան 200 մարդու կյանք է խլել:

Ուկրաինայում 131 մարդ է մահացել ցրտահարությունից, հիմնականում` անտուններ, եւս 1800 մարդ հոսպիտալացվել է:

Լեհաստանում գիշերվա ընթացքում 8 մարդ է մահացել ցրտից:

Առատ ձյունը ծածկել է Մեծ Բրիտանիայի կենտրոնական եւ արեւմտյան մասերը: Լոնդոնի «Հիթրոու» օդանավակայանը կիրակի օրը չեղյալ է հայտարարել չվերթների 50 տոկոսը:

Բոսնիա եւ Հերցեգովինայի իշխանությունները երեկ օգտագործել են ուղղաթիռներ, որպեսզի տարհանեն հիվանդներին ու սնունդ հասցնեն հազարավոր մարդկանց, ովքեր ձնաբքի պատճառով մեկուսացած են մնացել իրենց բնակավայրերում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG