Մատչելիության հղումներ

Բաքու - Թբիլիսի - Կարս երկաթուղին շահագործման կհանձնվի 2013-ի աշնանը


Բաքու - Թբիլիսի - Կարս երկաթուղին շահագործման կհանձնվի 2013 թվականի հոկտեմբերի վերջին։ Այդ մասին հայտարարել է Ադրբեջանում Թուրքիայի դեսպան Հուլուսի Քըլըջը։

1news.az ինտերնետային պարբերականի փոխանցմամբ` Ադրբեջանցի եւ թուրք գործարարների միավորման ընդհանուր ժողովի ժամանակ Քըլըջը հավաստիացրել է, որ մինչ այդ երթուղին հանձնվելու է ուղեւորների օգտագործմանը, ինչպես նաեւ միացվելու է Պեկին - Լոնդոն երկաթուղային գծին։

Բաքու - Թբիլիսի - Կարս նախագծի իրականացումը սկսվել է 2007 թվականին։ Այն նախատեսում է Վրաստանում Մարաբդա - Ախալքալաք 178-կիլոմետրանոց երկաթգծի վերականգնում եւ Ախաքալաքից Կարս 98-կիլոմետրանոց նոր երկաթուղու շինարարություն, որից 30 կիլոմետրը` Վրաստանի, 68 կիլոմետրը` Թուրքիայի տարածքում։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG