Մատչելիության հղումներ

Սարկոզին կընդունի հայ համայնքի ներկայացուցիչներին


Այսօր երեկոյան` Երեւանի ժամանակով ժամը 19-ին, Ելիսեյան պալատում Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզին կընդունի ֆրանսահայ համայնքի ղեկավարներին:

«Նախագահ Սարկոզիի հետ հանդիպմանը մասնակցելու են Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների համակարգող խորհրդի` CCAF-ի անդամները», - «Ազատություն» ռադիոկայանին տված հարցազրույցում տեղեկացրեց Փարիզի Հայ դատի գրասենյակի ղեկավար Հրաչ Վարժապետյանը:

Նշելով, որ «Ելիսեյան պալատում միշտ էլ նման հանդիպումներ եղել են` եթե ոչ անպայման հանրապետության նախագահի, ապա` նրա խորհրդականների հետ», Վարժապետյանը շարունակեց. - «Այսօրվա հանդիպմանը հայ համայնքի ներկայացուցչական մի պատվիրակություն է մասնակցում, որը ներկայացնում է բոլոր հոսանքները: Հանդիպումը, բնականաբար, կապված է վերջին իրադարձությունների հետ: Հանդիպումը [ցեղասպանության ժխտումը քրեականացնող] օրինագծի վերաբերյալ Սահմանադրական խորհուրդ ուղարկված դիմումի շուրջ վերջին վայրիվերումները քննարկելու նպատակ ունի»:


Գեւորգ Ստամբոլցյան, Պրահա

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG