Մատչելիության հղումներ

Բաղդադում երեք գրոհայինները մահվան են դատապարտվել


Բաղդադի վճռաբեկ դատարանը հաստատել է 2010-ը թվականին Բաղդադում կաթոլիկ եկեղեցու վրա հարձակում գործած երեք իրաքցիների մահվան դատավճիռը։

Այդ գրոհի հետեւանքով զոհվել է ավելի քան 50 մարդ, եւս մի քանի տասնյակ մարդ վնասվածքներ են ստացել։

Մահապատժի դատավճիռն ուղարկված է նախագահական խորհրդի վավերացմանը։ Այդ խորհուրդը, որի անդամներն են նախագահը եւ երկու փոխնախագահները, վերջին ատյանն է, որի կողմից վավերացվելուց հետո մահապատիժն ի կատար է ածվում։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG