Հայաստանի արտգործնախարարը կմասնակցի Մյունխենի համաժողովին
Հայաստանի արտգործնախարարը կմասնակցի Մյունխենի համաժողովին
Փետրվարի 3-5-ը Մյունխենում կայանալիք անվտանգության հարցերով ամենամյա համաժողովին մասնակցելու նպատակով Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը կմեկնի Գերմանիա: Այդ մասին հայտնում են արտգործնախարարության մամուլի եւ տեղեկատվության վարչությունից։