Մատչելիության հղումներ

Պուտինը չի բացառում ընտրությունների երկրորդ փուլը


Ռուսաստանի վարչապետ, նախագահի թեկնածու Վլադիմիր Պուտինը չի բացառել մարտին երկրում անցկացվելիք նախագահական ընտրությունների երկրորդ փուլը։

«Ես հասկանում եմ, որ երկրորդ փուլը հնարավոր է` համաձայն ներկայիս օրենսդրության», - ասել է Պուտինը ընտրությունների ռուսաստանցի դիտորդների հետ այսօր կայացած հանդիպման ժամանակ։

«Ես հասկանում եմ նաեւ, եւ կարծում եմ` դուք էլ, որ երկրորդ փուլը անխուսափելիորեն կապված կլինի պայքարի, քաղաքական իրավիճակի ապակայունացման հետ։ Սակայն վախենալու ոչինչ չկա։ Ես պատրաստ եմ դրան` աշխատել երկրորդ փուլում, եթե կարիքը լինի», - ռուսաստանյան լրատվական գործակալությունների փոխանցմամբ` նշել է վարչապետը։

Վերլուծաբանները նշում են, որ երկրորդ փուլի դեպքում Պուտինի առավել հավանական մրցակիցը կլինի կոմունիստների առաջնորդ Գենադի Զյուգանովը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG