Մատչելիության հղումներ

Հայաստանում կան փակ ավտոճանապարհներ


Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ այսօր ժամը 13-ի դրությամբ Հայաստանում ավտոճանապարհներն ու լեռնանցքները հիմնականում անցանելի են:

Առատ տեղումների պատճառով փակ է Սելիմի լեռնանցքը, դժվարանցանելի են Արագած - Ծաղկահովիտ, Գյումրի - Լանջիկ ավտոճանապարհները:

Վրաստանի տարածքում Մցխեթա - Ստեփանծմինդա - Լարս ճանապարհի Գուդաուրի (Պոստա) - Կոբի հատվածում առկա է ձյունափլվածքի վտանգ, ուստի երթեւեկությունը արգելված է բոլոր տիպի մեքենաների համար:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG