ԱՄՆ-ի Մասաչուսեթս նահանգի նախկին նահանգապետ Միթ Ռոմնին մեծ առավելությամբ հաղթել է Ֆլորիդա նահանգում կայացած Հանրապետական կուսակցության փրայմերիզում` ներկուսակցական ընտրություններում, առավելություն հասնելով իր մրցակից Նյուտ Գինգրիչի նկատմամբ:
Հանրապետականների ներկուսակցական ընտրությունները Ֆլորիդայում ավանդաբար շատ կարեւոր են, քանի որ այդ նահանգում բնակվում են կուսակցությանը համակրող մեծ թվով թոշակառուներ, ովքեր պարտաճանաչ մասնակցում են ընտրություններին:
Դիտորդների կարծիքով, հաղթանակը Ֆլորիդայում մեծացնում է Միթ Ռոմնիի շանսերը` ԱՄՆ-ի կայանալիք առաջիկա նախագահական ընտրություններում դառնալու Հանրապետական կուսակցության թեկնածուն եւ մրցելու Միացյալ Նահանգների ներկայիս նախագահ, դեմոկրատ Բարաք Օբամայի հետ: