«Լրագրողներ առանց սահմանների» կազմակերպության գլխավոր քարտուղար Ժան-Ֆրանսուա Ժիլյարը ֆրանսիացի խորհրդարանականներին կոչ է արել Սահմանադրական խորհրդի (դատարանի) քննարկմանը ներկայացնել Ազգային ժողովի եւ Սենատի կողմից ընդունված` ցեղասպանությունների ժխտումը քրեականացնող օրինագիծը։
Իր դիմումում, որի տեքստը տեղադրված է կազմակերպության կայքէջում, Ժիլյարը անցած շաբաթավերջին գրել է. - «Շատ բանավեճեր եղան այս օրենքի էության շուրջ, սակայն հիմքեր կան նաեւ հարցականի տակ առնելու դրա սահմանադրականությունը։ Օրենքի կողմնակիցների եւ ընդդիմախոսների միջեւ կարծիքների փոխանակումը, որում ներգրավվեցին առաջատար դեմքեր եւ որը հասավ մեր հիմնարար իրավունքների բուն սրտին, այնքան բուռն էր, որ նույնիսկ դրա աջակիցները պետք է հասկանան, որ Սահմանադրական խորհրդի կարծիքը անհրաժեշտ է»։
«Մենք լիովին համերաշխ ենք այս օրենքի ընդունման օգտին հանդես եկող մեր բարեկամների հետ` իրենց արտահայտած արդարության ցանկության մեջ, եւ լիովին հասկանում ենք զոհերի ժառանգների վիշտը։ Ցեղասպանության ժխտման եւ դրա բորբոքած ատելության դեմ պայքարը, ակնհայտորեն, անհրաժեշտ եւ գնահատանքի արժանի նպատակ է։ Սակայն պետք է ընդգծենք, որ դրան չի կարելի հասնել ազատ արտահայտվելու սահմանադրական սկզբունքը խախտելու միջոցով», - - գրել է միջազգային իրավապաշտպան կազմակերպության ղեկավարը` հավելելով. - «Պատմական փաստը պետության կողմից պարտադրված անհերքելի դոգմայի վերածելը դուռ է բացում դեպի վտանգավոր ծայրահեղություններ։ Հենց դա են անում թուրքական իշխանությունները, երբ պատժում են 1915 թվականի Հայոց ցեղասպանության գոյությունը հիշատակողներին»։