Մատչելիության հղումներ

Համաձայնություն ԵՄ-ի երկրներից 25-ի ղեկավարների միջեւ


Բրյուսելում կայացած համաժողովի ընթացքում Եվրամիության անդամ 27 երկրներից 25-ի առաջնորդները պայմանավորվել են ընդհանուր բյուջետային քաղաքականություն ունենալու վերաբերյալ համաձայնագիր կնքել:

Համաձայնագրի նպատակը ավելորդ ծախսերին վերջ տալն է, որն էլ
Եվրամիության մի շարք երկրներում մեծ պարտքերի պատճառ է դարձել:

Նոր համաձայնագրին, սակայն, հրաժարվել են միանալ Մեծ Բրիտանիան եւ Չեխիան:

Եվրամիության ղեկավարները հույս ունեն, որ Ֆրանսիայի եւ Գերմանիայի առաջարկած այս փաստաթղթով իրենց կհաջողվի վերադարձնել ներդրողների վստահությունը եւ հաղթահարել ծագած խնդիրները, որոնց բախվել է միասնական եվրոպական արժույթը` եվրոն:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG