Մատչելիության հղումներ

Լեյկոզով հիվանդ երեխաներին տրամադրվող օգնությունը բավարար չէ


Լեյկոզով հիվանդ փոքրիկ Հակոբը համակարգչային խաղերում շատ է պայքարել կյանքի համար, հիմա խաղն իրականություն է դարձել ու այսօր արդեն նա կյանքի համար կռիվ է տալիս հիվանդանոցային պայմաններում:

Նրա տատիկը` տիկին Օֆիկն ասում է, որ չեն հասցնում անհրաժեշտ դեղամիջոցները գնել, որովհետեւ գներն անտրամաբանական բարձր են:

Հակոբի բախտակիցը 3 տարեկան Վերոնիկան նույնպես հիվանդանոցում խորացված բուժում է ստանում սուր լեյկոզի` արյան քաղցկեղի դեմ: Հիվանդասենյակներն անվճար են տրամադրվում, բայց դրանով ծնողների հոգսը չի թեթեւանում:

«Դեղերը շատ թանկ են, չենք հասցնում գնել: Ռուսաստանից ենք պատվիրում, դա էլ մեծ ծախս ու քաշքշուկ է», - «Մաքսլիբերթի»-ին ասաց Վերոնիկայի մորեղբայրը:

Նորածնային տարիքից մինչեւ 18 տարեկան 27 երեխաներ «Օգնեմ» հիմնադրամի հովանավորի աջակցությամբ շուտով դրամական աջակցություն կստանան: Յուրաքանչուր երեխայի բուժման համար հատկացված 2000-ական դոլարը մի կերպ կբավարարի անհրաժեշտ կարեւոր դեղորայքի մի մասը գնել, շարունակության համար ծնողները կրկին ստիպված են գումար հայթայթել:

Հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ Էդգար Գյանջումյանն ասաց, որ այս կազմակերպության հիմնադրման օրվանից առ այսօր իրենց աջակցում է Հայաստանի առաջին տիկին Ռիտա Սարգսյանը: Չնայած այս փաստին, դեռ մի շարք չլուծված հարցեր կան: Հիմնական խնդիրներից մեկն այն է, որ որոշ դեղամիջոցներ Հայաստանում արտոնագրված չեն: Հարկավոր է նաեւ հիվանդ երեխաների ծնողների համար հարկավոր է կացարան կառուցել:

«Շատ ծնողներ երեխաների հետ գալիս են մարզերից, ինչքանով է հարմար, որպեսզի նրանց ծնողները բնակվեն բարեկամների բնակարաններում: Բուժման մեջ գտնվող երեխաների ու ծնողների համար հարկավոր է կացարաններ կառուցել», - «Մաքսլիբերթի»-ին ասաց Գյանջումյանը:

please wait

No media source currently available

0:00 0:04:39 0:00
Ուղիղ հղում
XS
SM
MD
LG