Մատչելիության հղումներ

Վրաստանը բողոքում է Թուրքիայի միգրացիոն նոր օրենսդրությունից


Վիզային ռեժիմի վերաբերյալ Թուրքիայի ընդունած օրենքը չի համապատասխանում երկու երկրների միջեւ վրաց - թուրքական համաձայնագրի պայմաններին, հայտարարել է Վրաստանի արտգործնախարարի տեղակալ Դավիթ Ջալաղանիան։

«Գրուզիա օնլայն» պարբերականի փոխանցմամբ` փոխարտգործնախարարը հայտնել է, որ կողմերի միջեւ երկխոսություն է ընթանում օրենսդրությունը երկու երկրների միջեւ գործող վիզային ռեժիմին համապատասխանեցնելու նպատակով։

«Վրացական կողմը գտնվում է թուրքական կողմի հետ երկխոսության ռեժիմում։ Փորձում ենք այդ օրենքը առավելագույնս համապատասխանեցնել երկկողմ վիզային ռեժիմին», - ասել է Ջալաղանիան։

Ըստ Թուրքիայի օրենսդրությունում կատարված փոփոխության` օտարերկրյա պետությունների քաղաքացիները կարող են այդ երկրի տարածքում գտնվել երեք ամիս, իսկ այդ ժամկետի ավարտից հետո կարող են կրկին մուտք գործել Թուրքիա միայն երեք ամիս անց։

Փետրվարի 1-ից ուժի մեջ մտնող այդ փոփոխությունը պատճառ է դարձել Թուրքիայում առանց համապատասխան թույլտվության աշխատող հայերի եւ վրացիների մեծ մասի հարկադրյալ վերադարձի։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG