Մատչելիության հղումներ

Ռուսաստանը քննադատել է Արաբական լիգային


Ռուսաստանը քննադատել է Սիրիայում դիտորդական առաքելությունը ընդհատելու մասին Արաբական լիգայի երեկվա որոշումը։

Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովն այսօր ասել է, թե իրեն զարմացրել է մեկ ամսով դիտորդական աշխատանք կատարելու թույլտվությունը ստանալուց հետո առաքելությունը վաղաժամ դադարեցնելու վճիռը։

Արաբական լիգայի արտգործնախարարները փետրվարին կգումարեն ժողով, որի օրակարգում դիտորդական առաքելությունը վերջնականապես դադարեցնելու առաջարկն է։

Պաշտոնական Դամասկոսը հայտարարել է, թե Արաբական լիգան փորձում է ճնշում բանեցնել ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի վրա եւ այդպես դրդել դրսի ուժերին` միջամտել Սիրիայի ներքին գործերին։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG