Մատչելիության հղումներ

Իրանը դեռ չի քննարկել Եվրամիություն նավթի արտահանումը դադարեցնելու օրինագիծը


Իրանի խորհրդարանը հետաձգել է Եվրամիություն նավթի արտահանումն անմիջապես դադարեցնելու մասին օրինագծի քննարկումը։

Իրանի խորհրդարանի էներգետիկայի հանձնաժողովի նախագահ Էմադ Հոսեյնին ասել է, թե այս պահին որեւէ օրինագիծ խորհրդարանում չի շրջանառվում եւ որ արտահանման դադարեցումը սոսկ գաղափար է, որը դեռ պետք է քննարկվի հանձնաժողովում։

Իրանի նկատմամբ Եվրամիության նավթային էմբագրոն ուժի մեջ պետք է մտնի այս տարվա հուլիսի 1-ից։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG