Մատչելիության հղումներ

Շվեդիան ԵՄ-Ուկրաինա հարաբերությունների զարգացումը կապում է Տիմոշենկոյին ազատ արձակելու հետ


Շվեդիայի վարչապետ Կարլ Բիլդտը համարում է, որ Եվրամիության եւ Ուկրաինայի միջեւ համագործակցության ծրագրերի հետագա քննարկումն անհնարին է, քանի դեռ անազատության մեջ է Ուկրաինայի նախկին վարչապետ Յուլիա Տիմոշենկոն:

Բիլդտը այդ հայտարարությունն արել է` մեկնաբանելով Ուկրաինայի նախագահ Վիկտոր Յանուկովիչի խոսքերը Դավոսի համաշխարհային տնտեսական համաժողովի շրջանակներում ունեցած հանդիպումներից մեկում: Յանուկովիչը, մասնավորապես, ասել է, թե 2009 թվականին բնական գազի մատակարարման մասին Ռուսաստանի հետ ստորագրված պայմանագիրը իրենց «ամենամեծ գլխացավանքն է»:

Պաշտոնական Բրյուսելը համարում է, որ Տիմոշենկոյի դատավճռի հիմքում ընկած են քաղաքական դրդապատճառներ:

Կարլ Բիլդտը ասել է, թե Ուկրաինան չի կարող նոր ներդրումների ակնկալիք ունենալ, քանի դեռ երկրում չեն գործում օրենքները:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG