Մատչելիության հղումներ

Եգիպտոսի մայրաքաղաքում կրկին բախումներ են տեղի ունեցել


Ուրբաթ օրը Կահիրեում բախումներ են տեղի ունեցել «Մահմեդական եղբայրներ» իսլամիստական շարժման եւ նրանց հակառակորդների` աշխարհիկ պետության կողմնակիցների միջեւ:

Բախումները ծագել են անցած տարվա հունվարի 25-ին Հոսնի Մուբարաքի վարչախմբի հեռացմանը հանգեցրած ժողովրդական ապստամբության տարեդարձին նվիրված բազմահազարանոց ցույցի ժամանակ:

Վերլուծաբանները համարում են, որ երկրի ներքին հակասությունները պայմանավորված են ավելի քաղաքական, քան կրոնական տարաձայնություններով:

Աշխարհիկ պետության կողմնակիցներն ու ձախերը պահանջում են երկիրը կառավարող Բարձրագույն զինվորական խորհրդի անհապաղ հրաժարականը: «Մահմեդական եղբայրները», մինչդեռ, ցանկանում են, որ զինվորականները հետեւեն իշխանությունը փուլ առ փուլ քաղաքացիական ինստիտուտներին փոխանցելու իրենց ծրագրին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG