Մատչելիության հղումներ

Շարմազանովը նամակ է հղել Բուայեին


Հայաստանի Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը նամակ է հղել Ֆրանսիայի Ազգային ժողովի պատգամավոր, ցեղասպանությունների ժխտումը քրեականացնող օրինագծի հեղինակ եւ զեկուցող Վալերի Բուայեին:

Հայաստանի Ազգային ժողովի հասարակայնության հետ կապերի վարչության փոխանցմամբ` Շարմազանովի նամակում, մասնավորապես, ասված է. - «Ֆրանսիայի Հանրապետության Ազգային ժողովի, ապա Սենատի կողմից ցեղասպանությունների ժխտումը քրեականացնող օրինագծի ընդունման կապակցությամբ ցանկանում եմ հայտնել խորին երախտագիտությունս եւ հղել Ձեզ ջերմագին բարեմաղթանքներս: Ֆրանսիայի խորհրդարանը մեկ անգամ եւս հաստատեց այն բարձր արժեքները, որոնք այնքան թանկ են ֆրանսիացիների համար: Այս օրենքը համահունչ է Ֆրանսիայի համարմանը եւ այն գրվելու է արդարության համար մղվող պայքարի պատմության էջերում: Մենք խորապես գիտակցում ենք, թե որքան երկար ու ծանր էր այդ պայքարը, եւ ցանկանում ենք առանձնահատուկ շնորհավորել Ձեզ համամարդկային արժեքների համար մղվող պայքարում Ձեր ցուցաբերած բացառիկ արիության համար»:

Հայաստանի խորհրդարանի փոխխոսնակը հույս է հայտնում, որ «ժողովրդավար այլ խորհրդարաններ եւս կընտրեն այս ուղին»։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG