Մատչելիության հղումներ

Երեւան է այցելել ԵԱՀԿ-ի նախագահողի հատուկ ներկայացուցիչը


Հայաստանի արտգործնախարարի տեղակալ Աշոտ Հովակիմյանը երեկ ընդունել է ԵԱՀԿ-ի նախագահողի (Իռլանդիա)` Հարավային Կովկասում հակամարտությունների հարցերով հատուկ ներկայացուցիչ, դեսպան Փեդրեյք Մերֆիին, ով տարածաշրջանային ճանաչողական այցով ժամանել էր Երեւան:

Արտգործնախարարության մամուլի եւ տեղեկատվության վարչության փոխանցմամբ` կողմերը քննարկել են հատուկ ներկայացուցչի գործունեության նախատեսվող շրջանակները, Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման բանակցային գործընթացում տեղի ունեցած վերջին զարգացումները, մասնավորապես` վստահության ամրապնդման միջոցառումների իրականացման, աջակցության ցուցաբերման եղանակները:

Ադրբեջանական լրատվամիջոցների փոխանցմամբ` ԵԱՀԿ-ի նախագահողի հատուկ ներկայացուցիչը այսօր ժամանելու է Բաքու։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG