Մատչելիության հղումներ

Եգիպտոսում նշում են հունվարյան ապստամբության մեկ տարին


Եգիպտոսում այսօր նշում են այսպես կոչված հունվարյան ապստամբության մեկ տարին:

Երկրի զինվորական ղեկավարությունը որոշել է վերացնել արտակարգ դրությունը, որը Եգիպտոսում գործում է ավելի քան 30 տարի:

Ռազմական գլխավոր խորհրդի ղեկավար, մարշալ Հուսեյն Թանթավին հայտարարել է, որ արտակարգ դրության ռեժիմի ժամանակ նախատեսվող պատիժները ուժի մեջ կմնան միայն բանդիտիզմ իրականացնելու դեպքում:

Պաշտոնական Վաշինգտոնը ողջունել է Եգիպտոսում արտակարգ դրության վերացման որոշումը:

Հեղափոխության տարեդարձի առիթով Եգիպտոսում այսօր ցույցեր են սպասվում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG