Մատչելիության հղումներ

Թբիլիսիի քաղաքապետարանը սկսել է Սուրբ Նշանի վերականգնման աշխատանքները


Թբիլիսիի քաղաքապետարանը սկսել է վերականգնման աշխատանքներ իրականացնել հայկական Սուրբ Նշան եկեղեցում:

Այս պահին եկեղեցու տարածքում աղբահանության ու մաքրման աշխատանքներ են տարվում, որից հետո կսկսվեն վերականգնման աշխատանքները:

Անցած տարի Վրաստանի մշակութային ժառանգության պահպանության վարչությունը մշակութային հուշարձան համարվող այս եկեղեցու վերականգնման նախագիծ է մշակել:

Հիշեցնենք, որ հունվարի 10-ին Սուրբ Նշան եկեղեցում հրդեհ էր բռնկվել:

Սուրբ Նշանը այն վեց հայկական եկեղեցիներից է, որոնց պատկանելությունը Վրաց ուղղափառ եկեղեցին վիճարկում է:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG