Մատչելիության հղումներ

Ռուսաստանի ԿԸՀ-ն չգրանցեց Յավլինսկուն որպես նախագահի թեկնածու


Ռուսաստանի կենտրոնական ընտրական հանձնաժողովը չի գրանցել «Յաբլոկո» կուսակցության հիմնադիրներից Գրիգորի Յավլինսկուն որպես երկրի նախագահի թեկնածու։

Ինչպես «Ինտերֆաքս» լրատվական գործակալությանը հայտնել են հանձնաժողովից, Յավլինսկու օգտին տրված ստորագրությունների 26 տոկոսը խոտան է եղել։

ԿԸՀ-ն արդեն իսկ որպես նախագահի թեկնածու գրանցել է Վլադիմիր Պուտինին, Գենադի Զյուգանովին, Սերգեյ Միրոնովին եւ Վլադիմիր Ժիրինովսկուն:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG