Մատչելիության հղումներ

Հայկական օրինագծի պատճառով Դավութօղլուն չի մեկնի Բրյուսել



Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուն չեղյալ է հայտարարել երկուշաբթի Բրյուսել կատարելիք այցը՝ Ֆրանսիայի Սենատում Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագծի քվեարկությանը հետեւելու համար։ Այդ մասին Ֆրանսպրես գործակալությանն ասել է Թուրքիայի արտգործնախարարության խոսնակը՝ հավաստիացնելով, որ փոխարենը Դավութօղլուն Բրյուսել կմեկնի մեկ ամիս անց։

Ֆրանսպրեսի հաղորդմամբ, Թուրքիայի արտգործնախարարն այս այցի ընթացքում պետք է մասնակցեր Եվրամիության արտգործնախարարների նիստին, որի օրակարգում են Սիրիայում ստեղծված իրավիճակն ու Իրանի նկատմամբ նոր պատժամիջոցներ կիրառելու հարցը։ Ակնկալվում էր, որ Դավութօղլուն այս հանդիպման ընթացքում եվրոպացի գործընկերներին կներկայացնի իր՝ Թեհրան կատարած վերջին այցի արդյունքներն ու Անկարայի դիրքորոշումները արաբական աշխարհում սկիզբ առած հեղափոխությունների վերաբերյալ։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG