Մատչելիության հղումներ

Արաբական Լիգան քննարկում է Սիրիայում ստեղծված իրավիճակը


Կահիրում այսօր հանդիպում են անցկացնում Արաբական Լիգայի պետությունների արտգործնախարարները, որտեղ քննարկվում է կազմակերպության դիտորդների զեկույցը՝ Սիրիայի վերաբերյալ։

Ակնկալվում է, որ հանդիպման արդյունքում Լիգան կորոշի երկարաձգել դիտորդական առաքելությունը, ինչպես նաեւ ավելացնել ներկայացուցիչների թիվը Սիրիայում, որտեղ արդեն շուրջ մեկ տարի է՝ չեն դադարում բախումները ընդդիմության ու անվտանգության ուժերի միջեւ։

Քննադատները պնդում են, որ առաքելությունը տապալվել է, քանի որ դիտորդներին այդպես էլ չի հաջողվել դադարեցնել արյունահեղությունը։ ՄԱԿ–ը պնդում է,որ անցած տարվա մարտից սկիզբ առած բախումների արդյունքում Սիրիայում ավելի քան 5000 մարդ է զոհվել։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG