Խորվաթիայում կիրակի վաղ առավոտից հանրաքվե է անցկացվում, որի արդյունքներով պարզ կդառնա՝ կողմ է արդյոք երկրի բնակչությունը Եվրամիության հետ միավորմանը։ «Սա երկրի պատմության մեջ ամենակարեւոր քվեարկությունն է», - նախօրեին հայտարարել է Խորվաթիայի նախագահը։
Սոցիոլոգիական հարցումների համաձայն, մեծամասնությունը կողմ է արտահայտվում եվրոպական ինտեգրացիային, այդուամենայնիվ, ազգայնականները շարունակում են բողոքի ցույցերը։ Երեկ հարյուրավոր ընդդիմախոսներ հանրահավաք են անցկացրել մայրաքաղաք Զահրեբում՝ կոչ անելով պաշտպանել Խորվաթիայի ինքնավարությունը։