Երկու ռուս դիվանագետներ լքել են Կանադան` այդ երկրում հասունացող լրտեսական սկանդալի ֆոնին: Օտտավայում Ռուսաստանի դեսպանությունը, սակայն, հերքում է, որ դիվանագետների մեկնումը որեւէ կապ ունի լրտեսական սկանդալի հետ:
Երկուշաբթի օրը Կանադայի իշխանությունները լրտեսության մեղադրանք էին ներկայացրել ծովային հետախուզության սպա Ջեֆրի Փոլ Դելիսլին` այլ երկրի (երկրի անունը չի նշվում) ռազմական գաղտնիքներ փոխանցելու համար: Կանադայի կառավարությունը, սակայն, չի հաստատել, որ Ռուսաստանն է ստացել Կանադային եւ ՆԱՏՕ-ին վերաբերող հույժ գաղտնի տեղեկատվությունը:
Կանադական CBC հեռուստալիքը հայտնել է, որ ռուս դիվանագետների հավատարմագրերը չեղյալ էին համարվել Դելիսլի ձերբակալության մասին տեղեկատվության տարածումից հետո: